Դեկտեմբերի 10-ի երեկոյան Ուկրաինան հարվածներ է հասցրել Ռուսաստանի կողմից բռնազավթված Մելիտոպոլ քաղաքին։ Մելիտոպոլի ուկրաինական քաղաքապետ Իվան Ֆյոդորովը գրել է քաղաքի արևելքում և հարավում ուժեղ հրդեհների մասին։
Նորվեգիան Ուկրաինայի իշխանություններին կհատկացնի 100 միլիոն ԱՄՆ դոլար՝ երկրի էներգետիկ համակարգերի վերականգնման համար։ Այդ մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։
Բարձրաստիճան պաշտոնյան, որը ծանոթ է խնդրին, ասել է, որ «Հնդկաստանի և Ռուսաստանի միջև հարաբերությունները մնում են ամուր, բայց բարեկամության մասին թմբկահարելը այս փուլում կարող է ձեռնտու չլինել Մոդիի համար»։
Միացյալ Նահանգները պատրաստվում է Ուկրաինային տրամադրել 275 միլիոն դոլարի ռազմական օգնության նոր փաթեթ, որտեղ ներառված կլինեն նաև անօդաչուների դեմ պայքարի և ուկրաինական հակաօդային պաշտպանության ամրապնդման միջոցներ։ Այդ մասին հայտնում է Reuters-ը։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ամերիկյան Politico պարբերականի կողմից ճանաչվել է 2022 թվականին Եվրոպայում ամենաազդեցիկ մարդը։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ աճում է միջուկային պատերազմի սպառնալիքը։ Այդ մասին նա ասել է Մարդու իրավունքների հարցերով խորհրդի անդամների հետ հանդիպման ժամանակ։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Financial Times պարբերականի կողմից հայտարարվել է 2022 թվականի «տարվա մարդ»։
Բրյուսելում քննարկվում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նոր փաթեթի հարցը, որն Ուկրաինայում պատերազմի մեկնարկից ի վեր կլինի թվով 9-րդը։ Այդ մասին գրում է Politico-ն։
ԱՄՆ ազգային հետախուզության տնօրեն Ավրիլ Հեյնսը հայտարարել է, որ ռուսաստանցի զինվորականները Ուկրաինայում զինամթերքը ծախսում են ավելի արագ, քան ռուսական պաշտպանական արդյունաբերությունը դրանք արտադրում է։ Այդ մասին փոխանցում է NBC News-ը։